Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիք-ը, Հայաստանը Մանկական Եվրատեսիլում կներկայանա 3-րդ համարի ներքո: Ըստ վիճակահանության տվյալների, մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1.Շվեդիա
2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան
«Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է արդեն 7-րդ անգամ: Հիշեցնենք, որ մրցույթը կցուցադրվի Առաջին ալիքով, նոյեմբերի 30-ին՝ժամը 21:45-ին: