Բավ է պառակտվել
09-05-2014 10:18

«Եվրատեսիլի-2014»-ի եզրափակում Արամ mp3-ին հանդես կագա 7-րդը

«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում որոշվել է եզրափակիչ անցած մասնակիցների ելույթների հերթականության կարգը:  Կարգը որոշվել է մրցույթի պրոդյուսերների կողմից, երկրորդ կիսաեզրափակիչի ավարտից հետո:  Եզրափակիչ փուլին կմասնակցի 26 կատարող և խումբ. 10-ական հաղթող՝ երկու կիսաեզրափակիչներից, ինչպես նաև՝ անցած տարվա հաղթող Դանիայի և հիմնադիր «մեծ հնգյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի մասնակիցները: Վաղը մեր ներկայացուցիչ Արամ MP3-ը ելույթ կունենա յոթերորդը: Երկրների ներկայացուցիչները բեմ դուրս կգան հետևյալ հերթականությամբ. Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա,  Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա: