Բավ է պառակտվել
10-01-2014 17:58

Եվրատեսիլին 36 երկիր մասնակցության հայտ են ներկայացրել

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ Դանիայի մայրաքաղաքում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային 59-րդ մրցույթին կմասնակցի առնվազն՝ 36 երկիր:

Իրենց մասնակցությունը հաստատել են Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Դանիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի, Մոլդովայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեռնոգորիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի և Էստոնիայի հեռարձակող ընկերությունները:

«Եվրատեսիլ–2014» մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության գործադիր տնօրենի խոսքով՝ մրցույթ կվերադառնան Լեհաստանն ու Պորտուգալիան: Հայտերի հաստատման ժամկետը երկարաձգվել է 10 օրով: