Բավ է պառակտվել
12-05-2016 17:21

«Եվրատեսիլ-2016»-ի բեմում կհայտնվեն ևս երկու հայ (լուսանկարներ)

Եվրատեսիլն այս տարի հայաշատ է լինելու: Բացի Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Իվետա Մուկուչյանից, Եվրատեսիլի բեմում կհայտնվեն ևս երկու հայ: «Եվրատեսիլ-2016»-ն այս տարի կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Նրանցից մեկը՝ երգչուհի Ջամալան մրցույթում կներկայացնի Ուկրաինան: 32-ամյա երգչուհին ծնվել է հայուհու և թաթարի ընտանիքում: Ջամալայի իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է, միավորելով անունն ու ազգանունը ` աղջիկը ստացել է իր բեմական կեղծանունը: Ջամալան «Եվրատեսիլ-2016»-ին ընտրվել է հանդիսատեսի քվերակության շնորհիվ:


Վրաստանն այս տարի միջազգային մրցույթում կներկայացնի Young–Georgian-Lolitaz խումբը, որի անդամներից մեկը ևս հայ է: Young–Georgian-Lolitaz ռոք խմբի թմբկահարը Դիմա Հովհաննիսյանն է: Դիմա Հովհաննիսյանը նաև դասավանդում է երաժշտական դպրոցում և ունի իր անձնական խումբը, որը կազմված է պատանի երաժիշտներից։