Բավ է պառակտվել
29-04-2016 12:26

Եվրատեսիլ 2016. Արցախի դրոշը՝ արգելվածների ցանկում

Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ և ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դալիճ։ Օրինակ՝ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավելի, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների համար։

Հայտարարության մեջ նշված են նաև արգելված դրոշները, որոնց ցանկում է նաև Արցախի Հանրապետության դրոշը։

Նշենք, որ թույլատրվում է ծածանել մասնակից, ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշը։

Տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները, կամ դրոշներ, որոնք քաղական, կրոնական կամ առեւտրային մեսիջներ ունեն, վիրավորական գրառումներով են արգելված են։