Բավ է պառակտվել
09-09-2016 14:29

«Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի Կիևում

 «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որը հաջորդ տարի ընդունելու իրավունք Է ստացել Ուկրաինան, կանցկացվի Կիեւում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան:

«Քաղաքը, որն ընդունելու Է «Եվրատեսիլը», հենց նոր որոշվեց կազմկոմիտեի նիստում: 19 «կողմ», երկու՝ դեմ, մեկը ձեռնպահ Է մնացել»,-հայտարարել Է փոխվարչապետ Պավել Ռոզենկոն: Մինչ այդ «Եվրատեսիլն» անցկացնելու իրավունքին երկրում հավակնում Էին Օդեսան, Դնեպրը, Լվովը, Խարկովը, Խերսոնը:

«Եվրատեսիլը» կազմակերպիչների որոշմամբ, տեղի կունենա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ գտնվում Է Կիեւում, Դնեպրի ձախ ափին: Համալիրի մակերեսը կազմում Է գրեթե 60 հազար քառակուսի մետր: Ուկրաինան «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքն ստացել Է այն բանից հետո, երբ Շվեդիայում կայացած վերջին մրցույթում ուկրաինացի երգչուհի Ջամալան հաղթեց «1944» երգով: