Բավ է պառակտվել
30-04-2016 09:42

«Եվրատեսիլը» կարող է ԻՊ ահաբեկիչների թիրախ դառնալ

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կարող է դառնալ «Իսլամական պետության» ահաբեկիչների թիրախներից մեկը: 

Ըստ Իրաքի անվտանգության ուժերի՝ ԻՊ-ի յոթ կամ ութ ահաբեկիչներ ժամանել են Շվեդիա, որպեսզի Ստոկհոլմում հարձակումներ կազմակերպեն քաղաքացիական օբյեկտների վրա: Երաժշտական մրցութի կազմակերպիչները հաստատել են, որ փոխգործակցում են երկրի անվտանգության ծառայության հետ:

Շվեդիայի անվտանգության ծառայությունը և Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել են զգոնության բարձրացման մասին:

«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա Globen Arena-ում՝ մայիսի 14-ին: