Բավ է պառակտվել
08-08-2015 13:35

Շառլ Ազնավուրն իր համերգով բացել է Էլզասի գինիների փառատոնը (տեսանյութ)

Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Էլզաս շրջանի Կոլմար քաղաքում նախօրեին իր դռներն է բացել Էլզասի գինիների 68-րդ փառատոնը։ Երեկոյան՝ ֆրանսիական ժամանակով ժամը 21։00-ին, փառատոնի շրջանակում կայացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը, ով ելույթ է ունեցել մոտ 5.000 հանդիսատեսի առաջ։ 
Ազնավուրն այս փառատոնին հաճախ է մասնակցում, նա փառատոնին էր ժամանել նաև 2009-ին, ինչի մասին հինգշաբթի տված ասուլիսի ժամանակ հումորով հիշել է. «Մենք խոսում ենք գինու մասին, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մի քանի տարի առաջ, երբ ես այցելեցի այստեղ, դա գարեջրի փառատոն էր, այդպես չէ՞»։ 
Չնայած սպասվող «գինովցածությանը»՝ երգիչը հայտնել է, որ չի պատրաստվում վայր դնել իր գրիչը նոր երգեր գրելու համար։ Ազնավուրը խոստովանել է, որ առավոտյան գրելն իր համար ծեսի պես մի բան է, և առանց դրա նա չի կարող: Փառատոնի հյուրերը մինչև օգոստոսի 16-ը կկարողանան համտեսել բազմազան գինիներ: