Բավ է պառակտվել
30-09-2019 15:36

Նոր, «Մրգօղու» փառատոն Նոյեմբերյանում (Լուսանկարներ, տեսանյութ)

   

Նոյեմբերյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Կողբ գյուղում առաջին անգամ անցկացվում է «Մրգօղու» փառատոն: Բացօթյա տաղավարները տեղադրվել էին հենց գյուղի կենտրոնական մասում, իսկ տաղավարներում ցուցադրված էր այն մրգերից պատրաստված օղիները, որոնք աճում են հենց Կողբում:

Տարբեր մրգերի բույրին միախառվել էին անուշաբույր խորտիկների հոտը: Իսկ տարածքի մյուս կողմում օղի թորողներ էին և այցելուներին լայն հնարավորություն էր տրված օղին համտեսել անմիջապես քաշելուց հետո:

Քաղ տեխնոլոգ, ծնունդով կողբեցի Կարեն Քոչարյանը, ով այս փառատոնի կազմակերպիչն է, նշեց որ իրենց խնդիրը ճանաչելի դարձնել մրգային օղիները: Ըստ նրա այն կարող է դառնալ Հայաստանի բրենդ և արտահանվել ոչ միայն նախկին խորհրդային երկրներ, այլև ԱՄՆ և Եվրոպա։
Հարցնում եմ արդյոք ռիսկային չէ նման փառատոն կազմակերպելը՝ Քոչարյանը հարցս կանխում է, ու ասում, որ Խորհրդային Միությունում Հայաստանը միակ երկիրն է եղել, որտեղ սթափարաններ չեն եղել։
Իսկ բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն ունեին համտեսելու պտղային և հատապտղային թորած օղիներ, տարատեսակ ուտեստներ։

Gisher.news—ի հետ զրույցում գյուղապետԱրսեն Աղաբաբյանը նշեց,որ այս փառատոնը եւս մեկ անգամ առիթ է՝ ճանաչելի դարձնելու մեր մրգօղիները, կամ ժողովրդական լեզվով ասած՝ տնական օղիները։
Գյուղապետի հետ միասին շրջում ենք տաղավարներով: Պարզվում է, որ փառատոնին մասնակցելու էին եկել նաև մայրաքաղաքից: Սակայն նրանք ոչ թե օղին էին ներկայացրել,այլ օղու համար նախատեսված խորտիկներ:
«Մեր արտադրանքը առաջին անգամ ներկայացնում ենք հենց այս փառատոնի ժամանակ»,-ասում է Մարինեն: Հեեց այստեղ էլ գյուղապետ Արսեն Աղաբաբյանը ասում է, որ իրենց բիզնես գործությունը հաջողության կհասնի, քանի որ առաջին քայլերն անում են Կողբում, իսկ Կողբը ըստ գյուղապետի աշխարհի կենտրոնն է։

«Մի գաղտնիք բացեմ, Կողբը հապավում է, ու բացվում է այսպես․«Կադրեր որոնք ղեկավարում են բոլորին»:
Տաղավարներից մի փոքր այն կողմում Նարդու առաջնություն էր և մեր այցելության պահին առաջատարը տիկին Մարգարիտա Ազատյան էր, ում համար նարդի խաղալը հոբբի է:
Օղու բույրը տարածվել էր ամենուր հնչում էր կենդանի երաժշտություն, իսկ սեղանների շուրջ մեկը մյուսի ետևից ծնվում էին բանստեղծություններ
«Թե ուզում ես դու ունենալ տաքուկ սեքսի անկողին,պիտի խմես դու մեր գյուղի համով ու թունդ լավ օղին»:
Իսկ բեմահարթակում երգիչ Արսեն Սաֆարյանն էր, ով Gisher.news-ի հետ զրուցում նշեց, որ այս փառատոնը շատ կարեւոր է հայկական ավանդույթները պահպանելու եւ շարունակելու առումով:
«Շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպված, որտեղ կա յուրահատուկ ուղղվածություն: Ես միշտ հաճուքով եմ մասնակցում նմանօրիանակ միջոցառումների»,֊-ասում է Արսենը Սաֆարյանը:
Անհնար է լուսաբանել մրգօղու փառատոն, պտտվել տաղավարներից տաղավար, հոտն է արդեն բավարար է արբելու համար:

 

Արմինե Գևորգյան