Բավ է պառակտվել
31-10-2013 14:01

Երևանում և Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն

Նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում տեղի կունենա Ճապոնական երրորդ կինոփառատոնը: Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով` այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում:

Ինրպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փառատոնի ընթացքում կցուցադրվի պատմական և ժամանակակից թեմաներով 5 գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացումը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 2-ին, ժամը 18:30-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը:

Հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը: