Բավ է պառակտվել
20-10-2015 15:14

Գեղասահորդ Եվգենի Պլյուչշենկոն ժամանել է Հայաստան

Օլիմպիական կրկնակի չեմպիոն, գեղասահքի աստղ Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Հայաստան:  
Ռուս հայտնի գեղասահորդը Հայաստան է ժամանել մասնակցելու «Սառույցի արքաներ» մեծ շոուին, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամեգային համալիրում:   

Իր Instagram-ում ռուս գեղասահորդն արդեն հասցրել է լուսանկարներ տեղադրել և իր երկրպագուներին պատմել, թե ինչպես է զբոսնել գիշերային Երևանով: «Ահա և ես Հայաստանում եմ: Նախապատրաստում ենք «Սառույցի արքաներ» շոուն: Շատ շուտով` նոյեմբերի 20-ին, Երևանում ես ելույթ կունենամ և իմ սահքով կուրախացնեմ ձեզ», — իր լուսանկարը մակագրել է գեղասահորդը:   


Նախագծի շրջանակում նաև Երևան կգան օլիմպիական չոմպիոններ Իրինա Սկուցկայան և Բրիան Ժուբերը:   
Շոուի հատուկ հյուրերը կլինեն երգիչներ Հայկոն և Վախթանգը: Շոուն սառցե ներկայացումների հայտնի պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հատուկ Հայաստանի համար: