Բավ է պառակտվել
29-11-2014 21:57

Ֆիլիպինների ներկայացուցիչը նվաճել է «Միսս Երկիր-2014» տիտղոսը

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած «Միսս Երկիր-2014» մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆիլիպինների ներկայացուցիչը՝ 20-ամյա Ջամիե Հարրելը: 
Մրցույթի հաղթող գեղեցկուհին մրցույթի կայք էջում բացված իր օրագրում նշել է, որ շատ աշխատասեր է և սիրում է ճանապարհորդել, ինչպես նաև՝ գտնում է, որ «երբ կյանքը թթու կիտրոն է մատուցում, պետք է նրանից զովացուցիչ ըմպելիք պատրաստել, քանի որ կյանքը մեկն է, և պետք է այն ընդունել հպարտությամբ և ժպիտով»:

Թագը Ֆիլիպինների ներկայացուցիչն ստացել է վերջին ինտելեկտուալ հարցման փուլը հաղթահարելուց հետո, և ժյուրիի հարցին, թե ինչպես կարող է նա օգնել աշխարհին՝ գլոբալ տաքացումների պարագայում, պատասխանել է. «Իմ գլխավոր խնդիրը և նպատակը երեխաների ուսուցումն է՝ սովորեցնել նրանց, թե ինչպես պահպանել մոլորակը, քանի որ երեխաները մեր ապագան են»:


Երկրորդ տեղն զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Անդրեա Նյուն, իսկ երրորդ տեղը՝ Վենեսուելայի ներկայացուցիչ Մարիա Ալեքսանդրա Ռոդրիգեսը: