Բավ է պառակտվել
27-10-2016 12:48

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը ներառվել է «Օսկարի» շորթ լիստում (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տան մյուս կողմը» ֆիլմը, որի ռեժիսորը Նարե Մկրտչյանն է, ներառվել է «Օսկարի» շորթ լիստում` «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Կինոմրցանակի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ցանկում ներառված տասը ֆիլմից «Օսկարի» կառաջադրվեն հինգը։ Կինոակադեմիկոսներն այս անվանակարգում ընդհանուր առմամբ ուսումնասիրել են 61 հայտ։

Ֆիլմի հերոսուհին ազգությամբ թուրք է և իմանում է, որ իր նախատատը հայ է եղել, ով փրկվել է Հայոց ցեղասպանության տարիներին։ Հերոսուհին որոշում է գալ Հայաստան` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։ Ֆիլմում ներկայացված է ներքին պայքար տառապանքի և ժխտման միջև։

«Օսկարի» 89–րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2017 թ.–ի փետրվարի 26–ին։ Թեկնածուների անունները կհրապարակվեն 2017 թ.–ի հունվարի 24–ին։