Բավ է պառակտվել
17-06-2016 12:37

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» կարող է «Օսկարի» հավակնել

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը` օսկարակիր կինոգործիչների մասնակցությամբ, էկրան կբարձրանա տարեվերջին։ Ըստ այն ստեղծողների` ֆիլմը կարող է հայտնվել Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի կարճ ցուցակում

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:

Ֆիլմումը, որը նախաձեռնել էր ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը, նկարահանվել են անվանի և մրցանակակիր դերասաններ։ Մասնավորապես` օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում հանրահայտ օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը մարմնավորել է սիրահարված ու միևնույն ժամանակ Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված երիտասարդ Քրիսին, իսկ «Ոսկե գլոբուս»-ի հաղթող Օսկար Այզեքը` նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

«Խոստում» ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Շառլոթ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Նկարահանումների ավարտից հետո Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրայիլյանը  ասել է. «Քըրքորյանը հպարտ կլիներ, և այդ ծանր աշխատանքը դրանով ավելի հատուկ կդառնար»:

Հայոց ցեղասպանության մասին համշենահայ ռեժիսորի ֆիլմը` Մոնրեալի փառատոնի հաղթող
Ըստ ֆիլմի ստեղծողների` «Խոստումը» կարող է հայտնվել Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի կարճ ցուցակում:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։