Բավ է պառակտվել
29-11-2016 14:11

Սիրիահայ ռեժիսորի ֆիլմը լավագույնն է ճանաչվել Թուրինի կինոփառատոնում

Սիրիահայ ռեժիսոր Ավո Կապրեալյանի «Տներ առանց դռների» (Houses Without Doors) ֆիլմն Իտալիայի Թուրինի 34-րդ կինոփառատոնի «Լավագույն միջազգային փաստագրական ֆիլմ» անվանակարգում ճանաչվել է երկու լավագույններից մեկը:  «Տներ առանց դռների» ֆիլմը պատմում է բախումների ժամանակ Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում բնակվող մի հայկական ընտանիքի մասին: Ֆիլմը նկարահանված է Կապրեալյանի տան պատշգամբից և ցույց է տալիս քաղաքացիական պատերազմի դառնությունները: Զուգահեռներ են տարվել Հայոց ցեղասպանության և սիրիացի ժողովրդի ներկա տառապանքների միջև:

«Անելանելի իրադրության պայմաններում նա ցույց է տալիս այն, ինչն անհնարին է ցուցադրել. իր ընտանիքի տան պատշգամբից նա նայում է ողջ աշխարհին: Նա ստիպում է մեզ հավատալ, որ սիրիացի և հայ ժողովուրդները ողջ մարդկությունն են և որ կինեմատոգրաֆի գործիքները կօգնեն մարդկությանը գոյություն ունենալ և դիմադրել բոլոր ժամանակներում»,- ասել է Կապրեալյանին մրցանակ շնորհած ժյուրին: