Բավ է պառակտվել
22-09-2014 10:07

Ֆլորենցիայի հայտնի թանգարաններն անձրևների հետևոնքով 1.5 մլն եվրոյի վնաս են կրել

Ֆլորենցիայի հայտնի թանգարաններն հորդառատ անձրեւների հետեւանքով առնվազն 1.5 մլն եվրոյի չափով վնաս են կրել: «Անկանխատեսելի եղանակային արտակարգ երեւույթների հետեւանքով վնասն առնվազն 1.5 մլն եվրո է կազմում եւ, հնարավոր է, այդ թիվը կաճի»,- ասված է Ֆլորենցիայի պատմական եւ մշակութային ժառանգության վարչության հրապարակած հայտարարությունում:
Ուրբաթ՝ քաղաքում հորդառատ անձրեւ է եղել, որն ուղեկցվել է հզոր քամով եւ խոշոր կարկուտով: Տարերքը մոլեգնել է մեկ ժամից էլ պակաս, բայց հասցրել է վնաս հասցնել մշակութային հուշարձաններին: Ամենից շատ տուժել է Սան Մինիատո աբբայությունը, որը համարվում է ռոմանական ճարտարապետության գլուխգործոց: Կարկուտը կոտրել է հին նկարազարդված ապակիները: Ջրի հոսքի արդյունքում վնասվել է նաեւ XIII դարի որմնանկարներով պատը:
Վնասվել է նաեւ հայտնի Ուֆֆիցի Պատկերասրահի տանիքը: Թանգարանի տնօրենի հավաստմամբ, այնտեղ ցուցադրվող ստեղծագործությունները չեն վնասվել: ԻՌԱՏ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բոբոլի զբոսայգում 5 դարավոր ծառեր են տապալվել, 700 ծառեր եւ թփեր վնասվել են:
Շրջանային իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերի 23-ին այստեղ արտակարգ իրադրություն է հայտարարվելու՝ կապված վերջին տարերքի հետ: