Բավ է պառակտվել
08-02-2019 16:22

Մինաս Ավետիսյանի “Գիշեր” որմնանկարը կործանման եզրին է

Գյումրիի կիսավեր գործաարաններից մեկի պատին արված հայ հանճարեղ նկարիչ Մինաս Ավետիսյանի “Գիշեր” որմնանկարը կործանման եզրին է և անհապաղ վերականգնման կարիք ունի։ Այս մասի ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ասել է վարպետի որդին՝ “Մինաս Ավետիսյան” բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը։

“Գիշեր” և “Ցերեկ” որմնանկարներն արվել են 1973 թվականին Գյումրիի գործաարաններից մեկի պատին։ Երկուսն էլ լրջորեն վնասվել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

Հայաստանի մշակույթի նախարարության ծրագրերից մեկի շրջանակներում ամրացվել են Մինասի 8 որմնանկար։ Մնացել է վերականգնել նրա “Գիշեր” ստեղծագործությունը, որն աղետալի վիճակում է և գտնվում է կործանման եզրին”,- ասել է Ավետիսյանը։

Ըստ նրա, հիմնադրամը բազմիցս դիմել է մշակույթի նախարարություն այս եզակի որմնանկարի կոնսերվացման և վերականգնման հարցով, սակայն մեկ տարուց ավել այս ուղղությամբ ոչ մի իրական քայլ չի արվել։

Ինչպես տեղեկացրել է Ավետիսյանը, այն կազմակերպություններն ու անհատներն, ովքեր նախկինում մտադիր էին հոգալ որմնանկարի կոնսերվացման ծախսերը, պատրաստ էին ֆինանսավորել միայն առավել վնասված հատվածների ապամոնտաժումն ու վերականգնումը։

Ավետիսյանն ասել է, որ 1988 թվականին մասնակիորեն ապամոնտաժվել է “Ցերեկ” որմնանկարը, սակայն անբավարար ֆինանսավորման պատճառով աշխատանքները չեն ավարտվել, ինչն էլ հանգեցրել է ապամոնտաժված հատվածների ոչնչացմանը։

“Հարկավոր է “Գիշեր” որմնանկարի ամբողջական ապամոնտաժում և վերականգնում, այլապես այն էլ նույն բախտին կարժանանա”,- հավելել է նա։

Ըստ նրա, Մինաս Ավետիսյանի բոլոր որմնանկարները պահպանելու համար հարկավոր կլինի 20-25 հազար դոլար, բայց ամբողջ գործընթացը երկու ամսից քիչ կտևի։

“Թանգարանն իրական հնարավորություն կտա պահպանելու 20-րդ դարի հայ մոնումենտալիստների ժառանգությունը, քանի որ հանրային վայրերում դրանց անվտանգությունը չի կարող երաշխավորվել”,- նշել է Ավետիսյանը։

Մինաս Ավետիսյան․հայ արվեստագետ, մշակույթի և արվեստի գործիչ: Ավետիսյանը ստեղծել է շուրջ 500 կտավ, գրեթե նույնքան էլ նկար, 20 մեծ որմնանկար, ավելի քան մեկ տասնյակ թատերական ներկայացումների դեկորացիաներ։ Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ: