Բավ է պառակտվել
23-09-2014 12:44

Մայրաքաղաքի՝ 8 և մարզերից 2 դպրոցներում փորձարկվում է «Ազգային երգ ու պար» առարկան.Գ. Գինոսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը անրադարձավ դպրոցներում փորձնական ծրագրով ներդրված «Ազգային երգ ու պար» առարկային  նշեց թե այս պահին թվով տասը՝ մայրաքաղաքի՝ 8 և մարզերից 2 դպրոցներում փորձարկվում է ծրագիրը:
«Մենք ուզում ենք ոչ միայն երգ ու պարը մտցնել դպրոց, խնդիրը միայն այն չէ, որ հայ երեխան երգել ու պարել իմանա, այլ որ այդ մշակույթը միջոց լինի, Հայաստան վերադառնա այն միջոցը, որը կոչվում է պարերգություն: Ազգային երգի ու պարի միջև պետք է երկաթբետոնե կապ լինի: Այս առարկան ոչ թե երեխային պետք է կաղապարի ազգային երգ ու պարի մեջ, այլ նաև դուրս հանի դեպի համաշխարհային, համամարդկային մշակույթ»,-ասաց Գագիկ Գինոսյանը՝ տեղեկացնելով, որ առաջին տարում 8 ծիսական պար և 8 երգ են սովորեցնելու՝ հինգերորդ դասարանցիներին:
«Հաճախ ուսուցիչները չեն էլ ուզում վերապատրաստման դասաժամերից տուն գնալ, ասում են, թե այս կարճ ժամանակահատվածում իրենք հայրենասեր են դարձել»,- ասաց Գագիկ Գինոսյանը: