Բավ է պառակտվել
28-06-2014 10:44

Հայտնի է Նժդեհի արձանի տեղադրման վայրը

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, արդեն հայտնի է, թե Երևանի որ հատվածում է տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը: Այն, ինչպես տեղեկացրել էր թերթը, տեղադրվելու է շատ մոտ ապագայում, որովհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում:

Թերթին հայտնի է դարձել, որ Նժդեհի արձանը կտեղադրվի Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում «յոթ նախարարությունների» և ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտակայքում, որտեղ, ի դեպ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Չի բացառվում, որ կիսաքանդ այգին վերանորոգում են հենց ադ նպատակով:

«Չորորրդ իշխանության» տեղեկություններով, Տարոն Մարգարայանը արդեն մի քանիսին ցույց է տվել արձանի ու շրջակա այգու նախնական մակետը: