Բավ է պառակտվել
23-08-2014 17:54

Երևանում Գարեջրի փառատոն էր

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրում ներառված վերջին՝ Գարեջրի փառատոնը, կայացավ օգոստոսի 22-ին, Կարապի լճի հարակից տարածքում։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է փառատոնի մասնակիցներին ու ներկաներին և նշել, որ քաղաքապետարանը, նախաձեռնելով այս փառատոնը, լիահույս է, որ այն ևս կդառնա քաղաքի սիրելի տոներից մեկը։


Փառատոնին մասնակցում էին 12 կազմակերպություններ՝ գարեջրի գործարաններ ու գարեջտատուն-ակումբներ։
«Ամառվա երեք ամիսներին քաղաքապետարանը «Երևանյան ամառ» ծրագրով բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել. Գարեջրի փառատոնը, որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն, ծրագրեցինք անցկացնել հենց օգոստոսին, երբ Երևանը լի է նաև մայրաքաղաքի հյուրերով։ Որպես Երևանի Գարեջրի փառատոն՝ կազմակերպությունների, մասնակիցների այսպիսի ներգավվածությամբ, բացօթյա այս փառատոնն առաջինն է ու նախաձեռնել ենք ամենամյա, ավանդական դարձնելու մտայնությամբ և, որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։

Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է և ճանաչվածության խթանումը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ, փառատոնի համակարգող Մարիա Բարաղամյանը։
Փառատոնի հինգ ժամերի ընթացքում ելույթ է ունեցել «Ալեքսանդրապոլ» նվագախումբը, որի ելույթներն ընդմիջվում էին աշխույժ ու բազմապիսի մրցույթներով, որոնք անցկացնում էին կազմակերպությունների տաղավարները՝ ներկաների մասնակցությամբ։ Կազմակերությունների ներկայացուցիչների խոսքով՝ նախապատրաստել էին մրցանակների հեղեղ։ ։
Մինչ «Երևանյան ամառ» ծրագրի ավարտը դեռևս 4 մեծ միջոցառում էլ է կայանալու։ «Երևանյան ամառ»-ը կավարտվի օգոստոսի 31-ին՝ դարձյալ Կարապի լճի հարակից տարածքում, եզրափակիչ մեծ համերգով։