Բավ է պառակտվել
12-12-2018 16:02

Հայաստանի հինավուրց վանքերի ուղեցույց (լուսանկարներ)

Նորավանք

Նորավանք վանական համալիրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, խոր կիրճի լանջին՝ ուղղաբերձ կարմիր ժայռերի մեջ։ Կառուցվել է XIII դարում, հնադարյան շինությունների տարածքում։

Օրբելիների իշխանության օրոք վանքը դարձել է խոշոր կրոնական կենտրոն, իսկ ХIV դարում՝ Սյունիքի եպիսկոպոսների նստելավայր։ Նորավանքը եզակի է իր բարձրաքանդակներով, հատկապես՝ XIII դարի թվագրությամբ քրիստոնեական մշակույթի մեջ առաջին Հայր Աստծու պատկերաքանդակով։
Վանական համալիրին առանձնահատուկ վայելչություն է հաղորդում երկհարկ մատուռ - դամբարանատեղին` Բուրթելաշենը։

Սաղմոսավանք

 

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզում, Քասաղ գետի աջ ափին՝ գեղատեսիլ կիրճի եզրին ։
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Սիոնը, կառուցվել է 1215 թվականին իշխան Վաչե Վաչությանի հրամանով այն վայրում, որտեղ քրիստոնեության առաջին դարերում եղել են ճգնակյաց վանականների անապատները:
Վանքային համալիրի գրատունը (1255) իր նպատակով բավականին հազվագյուտ և ճարտարապետությամբ՝ յուրօրինակ կառույցներից մեկն է Հայաստանում:

Հաղպատի վանք

Միջնադարյան Հայաստանի եզակի կառույցներից է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիրը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
ХII-ХIII դարերում ստեղծված համալիրի արտահայտչականությունն է փոխանցում իր տեսակի մեջ միակ եռահարկ զանգակատունը։ Վանքը հյուսիս - արևելյան Հայաստանի կարևորագույն հոգևոր և մշակույթային կենտրոն է։ Այստեղ տարբեր ժամանակներ ապրել և ստեղծագործել են հայ ազգի ականավոր զավակները, որոնց թվում նաև՝ աշուղ Սայաթ-Նովան։

Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է Արմավիրի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում ասցետիզմի ոճով և հանդիսանում է Էջմիածնի եկեղեցու ճարտարապետական համալիրի մաս: Ըստ ավանդության՝ 630 թվականին եկեղեցին կառուցվել է մայրապետ Գայանեի նահատակության վայրում, ով III դարում քրիստոնեություն է քարոզել Հայաստանում:
Շինության արտաքին տեսքը և ներքին ձևավորումը մնացել են գրեթե անփոփոխ: Միայն XVII դարի վերակառուցման ժամանակ մասամբ փոխվել են գմբեթը և առաստաղները: 2000 թվականից եկեղեցին ընդրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Տաթևի վանք

Ճարտարապետության և բնության ներդաշնակության վառ դրսևորում է հանդիսանում Սյունիքի մարզում գտնվող Տաթևի վանական համալիրը: Հզոր և անառիկ՝ այն վեր է խոյանում ժայռի վրա, որն ընդհատվում է է Որոտանի գետի կիրճում:
Տաթևի վանքի անվանման երկու տարբերակ կա: Նրանցից մեկի համաձայն`”Տաթև”-ը հայերենից թարգմանվում է որպես “Կտա թևեր”: Ասում են, որ աշխատանքներն ավարտելուց հետո վարպետ շինարարը կանգնել է կիրճի եզրին, խաչակնքվել և ասել. “Օգնիր, Սուրբ, տա թև” և նետվել անդունդը: Վարպետի մոտ թևեր են աճել նա թռել է, իսկ նրա կառուցած վանքը կոչել են Տաթև: Երկրորդ տարբերակը կապված է Առաքյալ Թադեոսի աշակերտ Սբ. Եվստաթեոսի անվան հետ, ով քրիստոնեություն է քարոզել Հայաստանում: Այդ վայրում քարոզիչ է նահատակվել է, և 4-րդ դարում նրա գերեզմանի վրա տաճար է կառուցվել, որն օծել է Գրիգոր Լուսավորիչը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ): Ամրոցի պատերից այն կողմ՝ վանքի մուտքի մոտ պահպանվել են տաճարի ավերակները:

Սանահինի վանք

 

Սանահինի վանքը X դարում հիմնադրված Հայաստանի ամենախոշոր հոգևոր - մշակութային համալիրներից մեկն է: Լոռու մարզի վանքային համալիրը տարբերվում է կառույցների բազմազանությամբ և հանդիսանում է միջնադարյան Հայաստանի բարձր ճարտարապետական արվեստի օրինակ, որի շնորհիվ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ճարտարապետական համակառույցը ներառում է եկեղեցիներ, մատուռներ, գավիթներ, դամբարաններ, զանգակատուն, մատենադարան, սեղանատուն և պատկերասրահներ: X-XI դարերում վանական համալիրը մշակութային կենտրոն է եղել, ունեցել է բարձրագույն դպրոց՝, Սանահինի ակադեմիա:

Գառնիի հեթանոսական տաճար

 

Կոտայքի մարզի Գառնի գյուղի հեթանոսական տաճարը հայոց պատմության հելլենիստական շրջանի միակ կառույցն է: Այն կառուցվել է I դարում հայկական Արտաշատ մայրաքաղաքը հռոմեական զորքերի կողմից ավիրելու դիմաց Տրդատ I թագավորին Ներոն կայսրի կողմից վճարված փոխհատուցման միջոցներով և կանգուն է մնացել գրեթե 1500 տարի:
Տաճարը չի վնասվել անգամ 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու առաջին տարիներին, սակայն ավիրվել է 1679 երկրաշարժի հետևանքով: Այն վերակառուցվել է 1970 թվականին, իսկ 2000 թվականից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Հովանավանք

Հովանավանքը գտնվում է Արագածոտնի մարզում, Քասախ գետի աջ ափին: Համալիրի հնագույն կառույցը 5-րդ դարի Սուրբ Գրիգորի բազիլիկն է։
Այնտեղ է պահպանվում Հայաստանում եղած սակավաթիվ պատկերակալներից մեկը:
Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների 4-րդ դարի սկզբով թվագրվող եկեղեցու ավերակները, որն, ամենայն հավանականությամբ, կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում: Համալիրի՝ 1216-1221թթ. կառուցված գլխավոր Սուրբ Կարապետ տաճարի մուտքի վերևի հատվածը զարդարված է գահի վրա նստած Քրիստոսին և ավետարանչական առակի “Իմաստուն և հիմար կույսերին” պատկերող եզակի բարձրաքանդակով:

Ախթալայի վանք

X դարում հիմնադրված Ախթալայի վանքը կամ Պղնձահանքը գտնվում է Հայաստանի Լուռու մարզում, Դեբեդ գետի կիրճի բարձրադիր հրվանդանի վրա։ Պաշտպանական նպատակներով կառուցված վանական համալիրը ապշեցնում է պատերը զարդարող որմնանկարների գեղեցկությամբ և բարդությամբ։ Ուշադրություն են գրավում նաև ստորգետնյա թունելները, վեհ պաշտպանական ամրոցը, գեղարվեստորեն փորագրված բազմաթիվ խաչքարերը, ինչպես նաև վանականների երկհարկանի տունը։ Ախթալայի վանքը զգալիորեն տարբերվում է հայկական ճարտարապետության սովորական կառույցներից՝ իր մեջ համադրելով հայկական և վրացական ոճերը։

Գեղարդի վանք

 

Կոտայքի մարզում, Ազատ գետի կիրճում է գտնվում հանրահայտ Գեղարդի վանքը, որը հայտնի է իր քարայրային ճարտարապետությամբ։ Համալիրը հիմնադրվել է IV դարում Գրիգոր Լուսավորչի կողմից և նախապես կոչվել է Այրիվանք՝ քարայրների վանք։
Վանքի համար կարևոր դարաշրջան է դարձել XIII դարն այն բանից հետո, երբ այստեղ է բերվել կարևորագույն քրիստոնեական մասունքը՝ “գեղարդը” կամ Լոնգինի նիզակը, որով, ըստ Ավետարանի, հռոմեացի զինվորը խոցել է խաչված Քրիստոսի կողը։
Ենթադրվում է, որ նիզակը Հայաստան է բերել առաքյալ Թադեոսը:

Զորավոր եկեղեցի

Սուրբ Զորավորը Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն կառուցվել է հին Երևանի Շահար թաղամասում և նախապես կոչվել է Սուրբ Աստվածածին։ Նախկինում այս վայրում գտնվել է Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանատեղին և վանական համալաիրը, որը բաղկացած է եղել եկեղեցուց, մատուռից և եպիսկոպոսների նստավայրից։ Վանքային համալիրը ամբողջովին վերակառուցվել է 1632-35-ին, սակայն 1679-ին հիմնահատակ ավիրվել է երկրաշարժի հետևանքով: Սուրբ Զորավորի ներկայիս եկեղեցին կառուցվել է նույն տեղում 1693 թվականին:

Ամբերդ

Ամբերդի ամրոցը պատմական պաշտպանական համալիր է Արագածի լանջին, որը ներառում է 7-րդ դարի մեզ հասած միակ ամրոցը և 11-րդ դարի եկեղեցին: Ամբերդի ճարտարապետությունը պարզ ու խիստ է, ինչպես ամրոցը շրջապատող լեռները:
Ամրոցի պատերը կառուցված են բազալտե հսկա սալերից: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ստորգետնյա անցումներ, որոնք տանում են ներքև՝ դեպի գետերը: Հայտնի է դարձել, որ այստեղ գոյություն է ունեցել ջրատար համակարգ։ Սակայն Ամբերդի ամենահետաքրքիր հայտնագործությունն է դարձել հայկական լավաշը, որն ուսումնասիրությունից հետո թվագրվել է 12-րդ դարով, այնուամենայնիվ լիովին պիտանի է ուտելու համար: