Բավ է պառակտվել
06-10-2014 13:52

Ջոն Լենոնի կիթառը կհանվի աճուրդի

Լոնդոնում վաճառքի կհանվի The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ամերիկյան Gretsch 6120 կիթառը, որը նա օգտագործել է 1966-ին Paperback Writer երգի ձայնագրման համար, գրում է Вести-ն։ Նախկինում կիթառը պատկանել է երաժշտի եղբայր Դևիդ Բիրչին։ 1967թ. նոյեմբերին բարեկամի խնդրանքով Լենոնը պարզապես նվիրել է գործիքը։ Աճուրդի հանված կիթառի նախնական արժեքը 400-600.000 ֆունտ ստեռլինգ է (650-950.000 դոլար)։ Աճուրդը կսկսվի նոյեմբերի 14-ին համացանցում և կավարտվի նոյեմբերի 23-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Բացի կիթառից, վաճառքի կհանվի նաև մոտ 100 իր՝ կապված The Beatles խմբի հետ։