Ամերիկյան հայտնի System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին պատկանող կիթառներից մեկը հանվել է աճուրդի ու վաճառվել 27.000 դոլարով։
Այդ մասին երաժիշտը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում` մանրամասնելով, որ հատուկ պատվերով պատրաստված կիթառն ինքն օգտագործել է Wake Up The Souls համաշխարհային շրջագայության ժամանակ:
Թանկյանը նշել է նաև, որ խմբի բոլոր 4 անդամների ստորագրությունները կրող գործիքի վաճառքից ստացված ողջ գումարը փոխանցվելու է «Օրրան» բարեգործական հիմնադրամին։
Բավ է պառակտվել