Բավ է պառակտվել
23-10-2018 13:43

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեքշաբթի օրը նշանակել է Երևանի երեք վարչական շրջանների թաղապետերի և գլխավոր ճարտարապետի։

Համաձայն քաղաքապետի որոշման՝ հայկական մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը։

1996թ․Մեսչյանը հրավիրվել էր Հայաստանի կառավարության կողմից զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան, նա սկսել է աշխատել որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997թ․փետրվարին հրաժարական է ներկայացրել և վերադարձել Բոստոն։

Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի, ինչպես նաև 2015թ․բացված Կոմիտասի թանգարանի նախագծերի հեղինակն է։

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հրաժարական է տվել 2018թ․ սեպտեմբերի 18-ին։ Նա զաբաղեցնում էր այդ պաշտոնը 2013թ․օգոստսից։

Նուբարաշենի համայնքի թաղապետ է նշանակվել Թելման Թադևոսյանը, Կենտրոն համայնքի՝ Վիկտոր Մնացականյանը, Էրեբունիի՝ Արման Աբրահամյանը։

Հոկտեմբերի 23-ից դադարեցվել են Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների պաշտոնակատարներ Արթուր Կիրակոսյանի և Արա Սադոյանի լիազորությունները։