Բավ է պառակտվել
19-02-2019 18:16

Ամենայն հայող բանաստեղծ․Հայաստանը տոնում է Հովհաննես Թումանյանի 150 - ամյակը

 

Հովհաննես Թումանյանը կյանքից հեռացել է գրեթե 100 տարի առաջ, բայց մեր օրերում էլ նրա ստեղծագործությունները չեն կորցրել իրենց ինքնատիպությունը, զգացմունքային լիցքն ու խորհել ստիպելու կարողությունը։

Հայ հայտնի գրողը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում։

Նախնական կրթությունը ստացել է Ջալալօղլու դպրոցում, այնուհետև՝ Թիֆլիսի Ներսեսյան դպրոցում, սակայն նյութական դժվարությունների պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը և աշխատանքի անցնել Թիֆլիսի հայկական ժողովրդական դատարանում։

Թումանյանը սկսել է գրել 1880-ականների կեսերից, համագործակցել է հայկական թերթերի և ամսագրերի հետ։

Հայ գրողը լայն ճանաչում է ստացել 1890-ականներին՝ “Բանաստեղծություններ” ժողովածուի հրապարակումից հետո։

Իր բազմաթիվ ստեղծագործություններում Թումանյանն անդրադարձել է հայ գյուղացիության կյանքին և ավանդական կացութաձևի տարբեր կողմերին։ Գրողի ամենահատնի ստեղծագործություններից են “Մարոն”, “Լոռեցի Սաքոն” պոեմները, “Անուշ”, “Ախթամար”, “Փարվանա”, “Մի կաթիլ մեղրը” բալադները և այլն։

Արդեն 1899 թվականին Թիֆլիսում բանաստեղծը ստեղծել է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամներն էին հայ հայտնի բանաստեղծները, գրողները, նկարիչներն ու կոմպոզիտորները։ Թումանյանի ստեղծագործությունները թարգմանել են Վալերի Բրյուսովը, Կոնստանտին Բելմոնտը, Սամուիլ Մարշակը, Իոսիֆ Բրոդսկին, Բելա Ախմադուլինան, Պավլո Տիչինան և այլոք։

Հովհաննես Թումանյանը հայտնի եղել նաև որպես հասարակական գործիչ, նա երկու անգամ ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից։ 1912-1921 թվականներին Թումանյանը ղեկավարել է Հայ գրողների կովկասյան միությունը, իսկ Հայոց ցեղասպանության տարիներին օգնել է Արևմտյան Հայաստանից փախստականներին, ինչի համար արժանացել է “Ամենայն հայոց բանաստեղծ” ժողովրդական կոչմանը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Թումանյանը նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն:

Հայ ականավոր բանաստեղծը մահացել է քաղցկեղից մոսկովյան քաղաքային հիվանդանոցում։ Նա հուղարկավորվել է Թբիլիսիի Խոջիվանքի Պանթեոնում։

Հայ բանաստեղծի 150-ամյակը լայնորեն նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Գրողի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2019թ. միջոցառումների պլանում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հռոմի Վիլյա Բորգեզե լանդշաֆտային պուրակում կտեղադրվի հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հուշարձանը: