Բավ է պառակտվել
10-05-2019 22:16

“Ոսկե ծիրան” կինոփառատոնին “կհյուրընկալվի” 740 կինոնկար տարբեր երկրներից

“Ոսկե ծիրան” XVI միջազգային փառատոնը կկայանա 2018 թվականի հուլիսի 7-ից 14-ը։ Մասնակցության համար ներկայացվել է 740 կինոնկար տարբեր երկրներից, տեղեկացրել է ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը։

“Ընտրվել են նաև Ռոտերդամի, Բեռլինի և այլ միջազգային փառատոններին մասնակցած ֆիլմեր։ Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (որը ներառում է խաղարկային և վավերագրական ֆիլմեր), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ”, - ասել է Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ կներկայացվի նաև արտամրցութային ծրագիր, որը կներառի Երևանյան պրեմիերաներ, այդ թվում՝ հայկական ֆիլմեր, hետահայաց ցուցադրություններ, hարգանքի տուրք:

Հովհաննիսյանը նշել է, որ այս տարի հիմնական շեշտը կդրվի ուսուցողական ծրագրերի վրա, կանցակացվի դեբյուտային նախագծերի զարգացման աշխատանք, կկազմակերպվեն մաստեր դասընթացներ։

Նա լրատվամիջոցներին է ներկայացրել փառատոնի նոր, մինիմալիստական տարբերանշանը, որը կոչված է արտահայտելու ինքնատիպ մոտեցումը այս տարի անցկացվող փառատոնին։

“Ոսկե ծիրան” կինոփառատոնն անց է կացվում Երևանում 2004 թվականից և համարվում է հեղինակավորներից մեկը տարածաշրջանում։ Փառատոնի անցկացման տարբեր տարիներին Երևան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, ռեժիսեր Դարեն Առոնոֆսկին, հայտնի դերասաններ Կլաուդիա Կարդինալեն, Ֆանի Արդանը, Նաստասյա Կինսկին, Օրնելա Մուտին, Ժակլին Բիսետը։