Բավ է պառակտվել
03-03-2014 09:35

Այսօր գրողների միջազգային օրն է

Այսօր գրողների միջազգային օրն է։ Այդ օրը նշվում է ՓԵՆ ակումբի (International PEN Club) 48–րդ միջազգային կոնգրեսի որոշմամբ, որը տեղի է ունեցել 1986թ. հունվարի 12–18–ին։

ՓԵՆ ակումբը հիմնադրվել է Լոնդոնում 1921թ.։ Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն poets–պոետներ, essayists–էսսեիստ և novelists–նովելիստ բառերի առաջին տառերից։ Հետաքրքիր է, որ հապավումը համընկնում է «pen» բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է գրիչ։

ՓԵՆ ակումբը, ինչպես ասվում է նրա հրովարտակում, հանդես է գալիս ի պաշտպանություն տեղեկատվության ազատության յուրաքանչյուր երկրում և երկրների միջև, ինչպես նաև պաշտպանում է գրավոր խոսքի ազատությունն ու դեմ դուրս գալիս գրաքննությանը խաղաղ ժամանակ։