Բավ է պառակտվել
10-02-2014 11:02

Պատմության մեջ 1-ին անգամ օլիմպիադայում կհնչի հայկական դուդուկը


Օլիմպիական խաղերի ողջ պատմության մեջ աեանջին անգամ կհնչի դուդուկ, տեղեկաղնում է chelovek-online.ru կայքը: Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնին մասնակցելու համար Սոչի է հրավիրվել նաև հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը: Ծրագրում հնչելու է Վ. Շարֆյան, Կոմիտաս: Ձմեռային օլիմպիական խաղերի հյուրերն ու Սոչիի բնակիչները միաժամանակ կարող են ականատես լինել մշակութային միջոցառումների: Օլիմպիադայի ընթացքում Սոչիում փետրվարի 6-20-ն անցկացվում է նաև Միջազգային 7-րդ ձմեռային փառատոնը, որի կազմակերպիչն է ռուս հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետը: Փառատոնային հիմնական բեմահարթակը Ձմեռային թատրոնն է: Փառատոնին մասնակցում են նաև Դենիս Մացուևը, Վիկտոր Տրետյակովը, Մասսիմո Մարչելլին, Իգոր Բուտմանը, ցուցադրվում են թատերական ներկայացումներ, ֆիլմեր: