Բավ է պառակտվել
04-06-2014 14:52

Համալիրը կկրկնի ՛Կուկուռուզնիկի՛՛ ճակատագիրը. Կ. Դանիելյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Կարինե Դանիելյանը նշել է, թե մտավախություն ունի, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կկրկնի Երիտասարդական պալատի` «Կուկուռուզնիկի» ճակատագիրը:

Ըստ նրա անթույլատրելի է, որ պայմանագրում առկա պայմանները չպահպանվեն եւ համալիրն առնողը օգտագործի այն, ինչպես ինքն է ցանկանում:
՛՛Արդեն խոսակցություններ կան, որ համալիրն առնողը չի պահպանելու այն, եւ չի բացառվում, որ համալիրի հետ էլ կլինի այն, ինչ եղավ Փակ շուկայի, Դվին հյուրանոցի եւ Երիտասարդական պալատի հետ: Այս տեսանկյունից էլ ես կիսում եմ ճարտարապետների մտավախությունը, որ մեծ վտանգ է սպառնում համալիրի ապագային՛՛,- ասաց նա:

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համար էլ կարեւոր է, որպեսզի ներկայացվի համապատասխան փաստաթուղթ, որի մեջ հստակ կնշվի, թե ինչպիսին է լինելու համալիրի ճակատագիրը:

՛՛Թող լինի փաստաթուղթ այն մասին, թե ինչ է լինելու մարզահամերգային համալիրի հետ վաճառքից հետո, որպեսզի մենք վստահ լինենք, որ բոլոր գործառույթները պահպանվեն՛՛,- նշեց Իգիթյանը:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը հունիսի երկուսից երկրորդ անգամ դրվել է աճուրդի 17 մլրդ դրամով: Համալիրի սեփականատերերը` Մուրադյանները համոզված են, որ այն աճուրդի է հանվել օրենքի խախտումներով: Նրանք արդեն դիմել են Վարչական դատարան: