Բավ է պառակտվել
06-04-2014 11:35

Մեր շատ սիրելի հայ տղամարդիկ, գնահատե՛ք Ձեր կանանց, սիրե՛ք նրանց. Հասմիկ Կարապետյան

Կինը բնության կողմից օժտվել է չափազանց զգացմունքայնությամբ ու ռոմանտիզմով: Վերջիններիս բացակայության դեպքում կին արմատն ընկճվում է ու դառնում պարփակված անձ, ով ունի քնքշանքի, սիրո և հոգատարության կարիք: Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված եմ միայն կանանց, ամենուր հնչում են շնորհավորանքներ, որոնք ևս նվիրված են կանանց: Բայց կինը մի բան է ուզում, պարզապես սիրված լինել...

Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանն ապրիլի 7-ին ընդառաջ Gisher.news-ի հետ զրույցում նշեց, որ ցանկանում է հայ կնոջն անսահման երջանիկ տեսնել. նա հղեց իր բարեմաղթանքը.

՛՛ Հայ կնոջը պակասում է էլ ավելի բարձր ինքնագնահատականը: Շատ կցանկանայի հայ կնոջը հոգեպես ավելի ազատ տեսնել, ազատված բազմաթիվ անհեթեթ բարդույթներից: Կուզեի հայ կինն ավելի սիրված և հարգված լիներ, իսկ տանը և իր ամուսնու համար լիներ ոչ թե ՛՛տան կին՛՛ և ՛՛երեխաների մայր՛՛, այլ կյանքի ընկերուհի:
Իմ կարծիքով միայն բարի ու ռոմանտիկ տղամարդու ներկայությունը կնոջ կյանքում բավարար չէ լիարժեք երջանկության համար: Կինը պետք է ինչ որ չափով ինքնարտահայտման դաշտ ունենաև տղամարդն էլ նույնպես:
Մեր շատ սիրելի հայ տղամարդիկ, գնահատեք Ձեր կանանց, սիրեք նրանք, քանի որ կինն է Ձեզ բարձրացնողն ու իջեցնողը...՛՛: Հայ կանանց մաղթում եմ անսահման երջանկություն: Շնորհավոր ապրիլի 7:

Gisher.news-ն շնորհավորում է սիրելի երգչուհուն և բոլոր կանանց, մաղթելով սիրված լինելու և մայրության բերկրանք:

                                                                                                                                                                         Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը