Բավ է պառակտվել
04-06-2014 12:36

Հայաստանում հիմնվել են մշակութային արժեքները վերականգնող լաբորատորիաներ

Մշակութային ժառանգության պահպանման նպատակով 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրվել է ՛՛Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար՛՛ համագործակցային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հիմնվել են մշակութային ժառանգության վերականգնման համար նախատեսված մի շարք լաբորատորիաներ: Հատկապես նոր ուժով սկսեց գործել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական առարկաների վերականգնման լաբորատորիան: Ծրագրի շրջանակներում Հայաստան են բերվել հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման համար նախատեսված բազմաթիվ գործիքներ և սարքավորումներ: Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ:

Շուրջ երեք տարի տևած ծրագրի իրականացումը մոտենում է ավարտին: Այսօր ծրագրի վերաբերյալ ամփոփ խոսքով, ՛՛Պատմամշակութային ժառանգության պահպանություն՛՛ խորագրով գիտաժողովին հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարը, քաղաքաշինության նախարարը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը և մի շարք հյուրեր: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ մշակութային ոլորտում այս կարևոր գործընթացը նվիրվում է
ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի հավաստմամբ մշակութային ժառանգության պահպանությունը շատ կարևոր է ոչ թե ինքնության հաստատման, այլ ազգերի համար կարևոր է սեփական մշակույթի կրկնահայտնագործումը: Ըստ դեսպանի,Մշակութային ժառանգությունը ժողովուրդների շփման լավագույն և պարզ ձևն է:

Gisher.news-ի հետ զրույցում ճարտարապետ, կրթական ծրագրի ղեկավար Գայանե Կազնատինի հավաստմամբ ծրագրի կարևորագույն առաքելություններից է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանների համագործակցությամբ ընթացող վարպետության դասընթացները, որոնց մեջ առանձնահատուկ են վերկանգնող-ճարտարապետների, ինչպես նաև շինհրապարակի ղեկավարների վերապատրաստման դասընթացները:Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարը փաստեց, որ ծրագրի շրջանակներում, այս 3 տարվա ընթացքում հսկայածավալ աշխատանք է իրականացվել:
Ծրագրի ավարտը կնշանավորվի 2014 թ-ի հունիսի 4-6-ը, Երևանում կայանալիք ՛՛Պատմամշակութային ժառանգության պահպանություն՛՛ խորագրով միջոցառմանը, որը նվիրված կլինի ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին: Հատկանշական է, որ մեծանուն ճարտարապետի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015 թ-ի Հոբելյանական միջոցառումների օրացույցում: