Բրիտանացի հայտնի հաղորդավար 84-ամյա Ռոլ Հարիսը 5,9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Վճիռը կայացվել է Լոնդոնում:
Ժյուրիի միաձայն որոշմամբ Հարիսը մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջիկների եւ երիտասարդ կանանց նկատմամբ անբարո գործողությունների 12 դրվագների համար:
Դատարանը հաստատել է, որ Հարիսը հանցագործությունները կատարաել է մոտ 20 տարիների ընթացքում՝ 1968-1986թթ.: Այդ ժամանակ նրա զոհերը լռել են ոտնձգությունների մասին՝վախենալով, որ իրենց ոչ ոք չի հավատա:
Հարիսին մեղադրող 4 կանայք դատարանում հայտարարել են, որ նա անթույլատրելի կորպով դիպել է իրենց, երբ նրանք անչափահաս են եղել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին, մեղադրական ճառից հետո Հարիսը կզրկվի բրիտանական հեղինակավոր BAFTA պարգեւից, ինչպես նաեւ Բրիտանական կայսրության շքանշանից:
Ավստրալացի Ռոլֆ Հարիսը իր հայրենիքում եւ Մեծ Բրիտանիայում 50 տարիների շարունակ առաջին մեծության հեռուստաաստղ է եղել: Նա հանրահայտ հաղորդումներ է վարել՝ նախատեսված մանկական լսարանի եւ ընտանեկան դիտման համար: