Բավ է պառակտվել
04-02-2014 12:19

1600-ամյա շինությունը ցանկանում են մզկիթի վերածել

 2007թ-ին , Դիարբեքիրում (Տիգրանակերտ) բացահայտված 1600-ամյա եկեղեցու ավերակների վրա Հիմնադրամների տարածքային կոմիտեն պատրաստվում է մզկիթ ու դամբարան կառուցել: Հիշեցնենք, որ 2007թ-ին Թանգարանների վարչությունն այդ տարածքում պեղումներ էր իրականացրել: 20 օր տևած պեղումների ընթացքում 200 քմ զբաղեցնող տարածքում հայտնաբերվել էր 1600-ամյա շինություն՝ Հռոմեական կայսրության ճարտարապետական ոճով:
Ըստ ենթադրությունների այդ կառույցը նախկինում է եկեղեցի է եղել: Դիարբեքիրի որոշ շրջաններ սկսեցին պնդել, որ այն Սասա սուլթանի դամբարանն է: Հայտնաբերված շինության տարածքը երկար ժամանակ անտերության էր մատնված, այն նման էր աղբանոցի: Նշենք, որ պաշտոնական փաստաթղթերում այդ տարածքը դամբարան է նշված: