Բավ է պառակտվել
08-12-2018 13:26

Գեղարդի վանքը Հայաստանում առաջինը ստացել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հատուկ կարգավիճակ

Ազատ գետի վերին հոսանքում գտնվող Գեղարդի վանքին ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից տրվել է ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection), տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Այդ որոշումը կայացվել է նախօրեին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի նիստի ընթացքում։

Այսպիսով, “Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ” տարածքը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։

Գեղարդի վանքը և Ազատ գետի վերի հովիտը 2000 թվականից ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Գեղարդի վանական համալիրը եզակի ճարտարապետական շինություն է Հայաստանի Կոտայքի մարզում։ Այն գտնվում է լեռնային Գողթ գետի (Ազատ գետի աջ վտակ) կիրճում, Երևանից մոտ 40կմ հարավ-արևելք։ Վանքը հիմնադրվել է IV դարում քարանձավում սկիզբ առնող սուրբ աղբյուրի վայրում։ Այդ պատճառով այն սկզբում անվանվել է Այրիվանք, այն է՝ քարայրների վանք։ Ըստ ավանդության, վանքը հիմնադրել է Սբ․Գրիգոր Լուսավորչը։

Ազատ գետը Արաքսի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերից։ Գետն ունի քարքարոտ հուն։