Բավ է պառակտվել
01-04-2014 14:02

՛՛32 ատամի՛՛ Վահագնը ուզում է այնքան ապրի, որ վայելի կուտակած կենսաթոշակը

Այսօր` ապրիլի 1-ին, Հայաստանում նշվում է հումորի օրը: Այդ կապակցությամբ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «32 ատամ» ակումբի անդամ Վահագն Գրիգորյանը խոսեց հումորի սահմանների, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ սկսված պայքարի եւ քաղաքական թեմաներով հումոր չանելու մասին: ՛՛Հայերը հումորով են, եւ դժվար է հումորով ժողովրդի մոտ հումոր անել: Հումորիստը շատ է ափսոսում, որ կան թեմաներ, որոնք արդիական են, բայց չեն կարողանում դրանց անդրադառնալ, քանի որ քաղաքական թեմաներ են:Չի կարելիների շարք կա, որոնք մենք ներքուստ հասկանում են: Մեր պետությունը նոր է ստեղծվում, ցանկացած նոր երեւույթ, նոր քայլ ծանր է առաջ գնում, իսկ երբ դրան մի հատ էլ հումորով ես վերաբերում, ապա կարող ես վնասել»,-ասաց նա և նշեց,որ շատ կուզեր, որ քաղաքական դաշտը համագործակցեր իրենց հետ եւ փորձեին որոշ բաներ հումորի լեզվով ժողովրդին հասցնել:

Խոսելով վերջերս կուտակային համակարգի դեմ սկսված պայքարի մասին, հումորիստն ասաց, որ ինքը կողմ է համակարգին, միայն թե` այնքան ապրի եւ այնքան երաշխիքներ ունենա, որ տարիներ անց մինչեւ վերջին կոպեկը կարողանա վայելել: Վահագն Գիրգորյանը միեւնույն ժամանակ նշեց, որ շատ ուրախ է, քանի որ ոչ մի նմանատիպ որոշումներ «գլուխներս կախ չենք ընդունում»: Պայքարը հումորիստին գոհացնում է , քանի որ անտարբերությունը կամաց-կամաց նահանջում է: