Բավ է պառակտվել
01-12-2015 13:10

Իլյա Ռեզնիկը Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է

Ռուս հայտնի արտիստ Իլյա Ռեզնիկն այսօր շտապ կերպով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ինքնազգացողության վատացման պատճառով ընկել ու անհաջող կերպով վնասել է ոտքը: Կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել են, հետազոտության արդյունքում պարզվել է ստամոքսի արնահոսություն, աջ ոտքի մատի կոտրվածք: Ռուսաստանի ժողովրդական արտիստը հոսպիտալացվել է վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկները ներկայում նշանակել են բուժման կուրս, ինչից հետո պարզ կլինի՝ կպահանջվի՞ օպերատիվ միջամտություն, թե՞ ոչ: