Բավ է պառակտվել
19-06-2014 14:50

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն մշակութային շինությունները մերկ մարդկանցից և քեֆերից ՛՛պաշտպանելու՛՛ համար

Հայաստանում պատմամշակութային արժեքները շատ են, սակայն դրանց պահպանման խնդիրը դարձել է առաջնային հարց, քանի որ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են քանդվում հին շենքերը՝ փոխարենը կառուցվում են էլիտարները: Բավական չէ հին և արժեք ներկայացնող շինությունների քանդումը, այս անգամ հարվածի տակ են Զվարթնոցի և Գառնու տաճարները: Քանդել դեռևս չեն պատրաստվում, սակայն այդ տարածքներում քեֆ-ուրախությունները կարծես չեն պակասում: Վերջին մի քանի օրերի ընթացքում համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Գառնու տաճարը վերածվել ռեստորանի, իսկ ահա 700 հազար դրամի դիմաց Զվարթնոցի տաճարում կարելի է մի լավ խնջույք կազմակերպել և զվարճանալ: Այս հանգամանքը առաջացրել է հասարակության զայրույթը, թվում էր, թե մտավորականները ևս պիտի բուռն արձագանքեին, սակայն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ այո, նման վայրերում խնջույքներ կազմակերպելն անհարգալից վերաբերմունք է մշակութային արժեքների հանդեպ, բայց եթե շինությանը վնաս չի հասցվում կարելի է համերգներ կամ նմանատիպ միջոցառումներ կազմակերպել:

Բանախոսները նկատում են, որ այսօր ունենք պատմամշակութային արժեքների պահպանության խնդիր: Գյումրիում ևս առաջացել է այս խնդիրը, ավելին, ճարտարապետը փաստում է, որ իրավիճակը ողբալի է, մշակութային արժեքների վանդալիզմ է տեղի ունենում: Բանախոսները փասոտւմ են, որ այսօր, Թուրքիայում հայկական արժեքներն ավելի լավ են պահպանվում, քանի Հայաստանում:

Ինչ վերաբերում է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժմանը, բանախոսները փաստեցին, թե անթույլատրելի է, այն, որ շենքը քանդվում է ամբողջությամբ, զարմանալի է, բայց այսօր, Երևանում Հին կոլորիտը բնավ պահպանված չէ, իսկ ահա Թբիլիսիում զարմանալիորեն քաղաքի հին տեսքն ամբողջությամբ է պահպանված, որի օրինակին մենք չենք հետևում:

Gisher.news-ի հետ զրույցում Սաշուր Քալաշյանը նշեց, որ կարելի է քայլեր ձեռնարկել Գառնու կամ Զվարթնոցի տաճարների տարածքում խնջույքներ կազմակերպելու դեմ, սակայն այսօր, Աֆրիկյանների շենքի վերաբերյալ ակտիվիստները սխալ են արտահայտվում, ավելին կարելի է ասել հակաօրինական քայլեր են ձեռնարկում: Մեր այն դիտարկմանը, թե անօրինական քայլերի դեմ ակտիվիսներն ինչպիսի՞ օրինական քայլեր կարող են ձեռնարկել, ճարտարապետը նշեց, որ ամեն դեպքում ոչ մտավորականները և ոչ էր հասարակությունը չեն կարող միջամտել այս ամենին, գործը պետք է քննվի օրենքի շրջանակներում: