Բավ է պառակտվել
12-12-2013 22:54

Մեկնարկում է «ԿԻՆ» 10-րդ միջազգային կինոփառատոնը

Դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում  կանցկացվի «Կին» միջազգային 10-րդ կինոփառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև նպաստել մշակութային երկխոսությանը տարբեր ազգերի միջև:

«Կին» կինոփառատոնը առաջին անգամ անցկացվել է  2003 թվականին. ցուցադրվել են վերջին տասնհինգ տարիներին ստեղծված հայ կին ռեժիսորների ֆիլմերը:

Փառատոնի պատմության ընթացքում ներկայացվել են անվանի կին  ռեժիսորներ Ելենա Սականյանի /ԽՍՀՄ/, Լենի Ռիֆենշտալի /Գերմանիա/, Ռուզան Ֆրանգուլյանի /Հայաստան/, Բևերլի Շաֆերի /Կանադա/, Ուլրիկե Օտտինգեր /Ավստրիա/,  Նինա Ագաջանովայի /ԽՍՀՄ/, Յանինա Լապինսկայտեի /Լիտվա/, Սյուզանն Խարդալյանի /Շվեդիա/ աշխատանքները:

Կինոփառատոնին մասնակցած հայկական ֆիլմերը ցուցադրվել են Լեհաստանում՝ Կրակովի «Ֆիլմմոր» կանանց փառատոնում, Ռումինիայում՝ «Ալտեռ-Նեյտիվ» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, Թուրքիայում:

«Կին» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնի ծրագրում ներկայացված է 81 ֆիլմ՝ 27 երկրից: