Բավ է պառակտվել
20-12-2019 16:18

Իտալացի մասնագետները կօգնեն Հայաստանին “սև փորողների” դեմ պայքարում

2020-ի մարտին իտալացի մասնագետների խումբ կժամանի Հայաստան` հին դամբարանների կողոպտիչների դեմ պայքարում օգնելու համար, ուրբաթ օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։

“Մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու հարցում նախարարությունը մեծ կարևորություն է տալիս “սև փորողների” դեմ պայքարին։ Մենք արդեն պայմանավորվել ենք Իտալիայի մեր գործընկերների հետ, ովքեր պատմական հուշարձանները պաշտպանելու հարուստ փորձ ունեն՝ երկրի պաշտպանության նախարարության կարաբիներների հատուկ ստորաբաժանումների աջակցությամբ”, - ասել է Խաչատուրյանը:

Ըստ նրա, խորհրդակցություններ են ընթանում նաև Հայաստանի ոստիկանության ղեկավարության հետ, և շուտով իտալացի մասնագետների աջակցությամբ կստեղծվեն հուշարձանների պաշտպանության և “սև փորողների” դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ:

Միաժամանակ փոխնախարարը շեշտել է հուշարձանների պատշաճ խնամքի, դրանց ամբողջականության պահպանման ու պաշտպանության ուղղությամբ Հայաստանի համայնքների վարչակազմերի ներկայացուցիչների հետ բացատրական աշխատանքների անհրաժեշտությունը:

Այս համատեքստում Խաչատուրյանն ասել է, որ քննարկումներ են ընթանում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գերեզմանատների ընդլայնման հարցը լուծելու ուղղությամբ:

“Դժբախտաբար, հաճախակի են դարձել մշակութային և պատմական նշանակություն ունեցող գերեզմանատներում թաղման դեպքերը, հատկապես՝ վանքային համալիրների տարածքներում: Հաճախ քանդվում են արժեքավոր գերեզմանաքարերը, նոր թաղումները գցում են հուշարձանի պատմական արժեքն”, - ասել է նա:

10-րդ դարի Սանահին վանական համալիրի տարածքում, որը 1996 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, 2017 թվականին կատարվել է վանդալիզմի ակտ: 2019 թվականի հունիսի 20-ին, նույնանուն գյուղի բնակիչ Գագիկ Վերանյանը, դեն է նետել հին գերեզմանաքարերը, փորել է նոր գերեզման և միջնադարյան վանքի պատերի տակ թաղել իր հոր՝ Վանեչկա Վերանյանի դին:

Համաձայն կանոնակարգի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտները կարող են հանվել այդ ցուցակից՝ դրանց տարածքում նոր կառույցներ հայտնվելու դեպքում։ Մինչ քննություն է ընթանում և մեղավորները չեն պատժվել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական հայց չի ներկայացրել Հայաստանին: Սանահինի վանահայրը կարծում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կսպասի մինչև քննության ավարտը։