Բավ է պառակտվել
11-04-2015 11:14

Աշխարհահռչակ Մարիա Գուլեգինան ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար

«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: Համեգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից: Ծրագրում հնչելու է Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, ՈՒմբերտո Ջիորդանոյի օպերաները: