Առաջին ալիքի հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան հետեւել «Դեպի Եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի Եվրատեսիլ»: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան:
Բավ է պառակտվել