Բավ է պառակտվել
05-05-2015 16:58

«Եվրատեսիլ- 2015»-ի հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

Որոշվել է «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը:
Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3-ը, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արևիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը, Լեյլա Սարիբեկյանը: 
Նշվում է, որ ժյուրիի կազմում 106-ը կանայք են, 131-ը՝ տղամարդիկ: 
Նրանց միջին տարիքը 40 է, իսկ ժյուրիի ամենաերիտասարդ անդամները 17 տարեկան են, ովքեր ներկայացնում են Իսրայելը և Շվեդիան: Իսկ ամենատարեց անդամը Սլովենիայից է՝ 86 տարեկան:
«Եվրատեսիլ» երգի մրցույթը երգի ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական հեռարձակողների միության կազմում ներառված երկրների միջև։
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթը լինելու է ամենամյա «Եվրատեսիլ» երգի մրցույթի 60-րդ թողարկումը։ 
Մրցույթը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014»-ում հաղթել էր Կոնչիտա Վուրստը։ 
Սա լինելու է արդեն երկրորդ մրցույթը, որը հյուրընկալելու է Ավստրիան. նախորդ անգամ մրցույթը կրկին տեղի էր ունեցել Վիեննայում 1967-ին։