Բավ է պառակտվել
30-05-2015 14:31

Հայտնի լրագրողը Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին գիրք կհրատարակի (լուսանկարներ)

Ամերիկացի լրագրող Իեն Գալպերինը, որը «Ո՞վ է սպանել Քուրթ Քոբեյնին» և «Առանց դիմակների. Մայքլ Ջեքսոնի վերջին ժամերը» գրքերի հեղինակն է, պատրաստվում է հրատարակել Ուիթնի Հյուսթոնի մահվան և նրա դստեր Բոբբի Քրիսթինա Բրաունի ողբերգության մասին գիրքը: «Ուիթնին և Բոբբի Քրիսթինան. Փառքի մահացու գինը» գրքում Գալպերինը փորձել է բացահայտել երգչուհու մահվան պատճառները և պատմել Ուիթնիի, Բոբբի Բրաունի, Բոբբի Քրիսթինայի և նրա խորթ եղբոր և ընկերոջ՝ Նիք Գորդոնի միջև ստեղծված բարդ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բոբբի Քրիսթինա Բրաունը հոսպիտալացվել է Ռոզուելի հիվանդանոց անգիտակից վիճակում: Առաջին օգնություն տրամադրելուց հետո բժիշկները աղջկան գցել են արհեստական կոմայի մեջ: ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ աղջկան մտադիր են անջատել արհեստական ապարատից, սակայն ապրիլի վերջին Բոբբի Քրիսթինային հաջողվեց դուրս գալ կոմայից: յնուամենայնիվ, բժիշկների խոսքով, քիչ հավանական է, որ Բոբբի Քրիսթինան կկարողանա նորմալ կյանքի վերադառնալ: Ուիթնի Հյուսթոնը մահացել է Բեվերլի Հիլլզի հյուրանոցում 2012 թվականի փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը հայտնաբերել են լոգարանում նրա հարազատները: Աստղին չհաջողվեց վերակենդանացնել: Պաշտոնական վարկածով՝ երգչուհու մահվան պատճառը խեղդվելն է: