Բավ է պառակտվել
15-09-2016 17:41

«Փեսացուն կրկեսից» Հովհաննես Ազոյանը կրկին դարձել է բաղձալի փեսացու

Հանրաճանաչ հայ դերասան Հովհաննես Ազոյանը ամուսնալուծվել է և նորից դարձել Հայաստանի բաղձալի փեսացուներից մեկը: Կնոջ հետ ամուսնալուծության մասին դերասանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

«Այսպիսի նեղ-անձնական էմոցիաները հասարակական չեն,սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ, այլ հասարակությանն է... ու կուզեմ արտահայտվել...ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք ...», - գրել է Ազոյանը:

Նրա խոսքով, շատերը միգուցե զարմանան, մյուսները դա բնական կհամարեն, իսկ որոշներն անտարբեր կմնան:

«Բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք... ափսոսանքս հիմա սփոփում եմ, միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով, որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ...վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս», - գրել է Ազոյանը։

Նա խոստովանել է, «ես այնպիսին էի, ինչպիսին կայի»` պարզաբանելով դա արտիստի անբացատրելի ազատությամբ, երբ անհնար է ստեղծագործել առանց էքսպերիմենտների և արկածախնդրության:

«Իսկ հիմա գրում եմ, որպեսզի իմ իրավիճակում հայտնված մարդիկ, մի պահ զգոնանան, վերցնեն այդ կարևոր ակնթարթը ու կշեռքի մի կողմում դնեն իրենց սերը, իսկ մյուս կողմում աշխարհի բոլոր հաճույքները և հետո որոշում կայացնեն...», - գրել է Ազոյանը:

Դերասանն իր երախտագիտությունն է հայտնել նակին կնոջը, որ իր համար ամենածանր ու անարդար տարիներին իրեն թիկունք է եղել և խոստովանում, որ, նրան կորցնելով, կորցնում է իր կյանքի գրեթե կեսը:

«Սիրահարվելով քեզ, սիրահարվել եմ աշխարհի բոլոր կանանց: Հիմա պետք է ՍԻՐԱՍԹԱՓՎԵՄ քեզնից, բայց չատեմ մյուս կանանց: Աստված քեզ պահապան, կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին: Հ.Գ. Որքան մեծ է ցավը, այնքան ուժեղ է կամքը: Շուշին էլ հրաշք է», - գրել է Ազոյանը:

Հովհաննես Ազոյանը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Փեսացուն կրկեսից», «Պահանջվում է միլիոնատեր», «Քայլ ձիով», «Խացադրույք` սիրո վրա», ինչպես նաև հանրաճանաչ մի շարք հեռուստանախագծերով: