Բավ է պառակտվել
08-03-2016 10:22

Կինը ոչ թե գեղեցիկ սեռն է, այլ՝ ուժեղ.Լիանա Զուրաբյան

«Ինձ համար ամենաթանկ նվերը իմ սիրելիի անկեղծ ասած սիրո մաղթանքն ու իր ձեռքով քաղած դաշտային ծաղիկներ են»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանը նշելով, որ ընտրյալը խոստացել է մեկ ամիս շարունակ սեփական ձեռքերով հավաքված դաշտային ծաղիկներ նվիրել: «Նախապես որոշումներ չենք սիրում կայացնել, սակայն մտադիր եմ տոներին լինել բնության գրկում»,-ասաց Լաինա Զուրաբյանն ու ավելացրեց: Տարօրինակ չթվա, բայց ասմունք գեղեցկուհին նախ մաղթանքը հղեց տղամարդկնց նոր կանանց. «Հարգելի տղամարդիկ մաղթում եմ ձեզ առողջ միտք, հավատարմության և պատասխանատվության մեծ զգացում,ամուր բազուկներ աշխատանք և լիքը դրամներ, որ ձեր սիրելի կանանց օրը դարձնեք տոնական և շքեղ,և հիշեք որ կինը իրեն լիառժեք կին է զգում միայն ձեր կողքին»: Շնորհավորելով կանանց, Լիանան ցանկացավ, ժպիտով, արև աչքերով հավատան, որ կինը ոչ թե գեղեցիկ սեռն է, այլ՝ ուժեղ. «Մեր մեջ ապրում է սաղմը մարդկության և կենաց հունդը, ով չի համաձայն մեզնով է կանգուն այս երկրագունդը: Մեր մեջ ապրում է մարդը և Աստված, երկինք ու երկին, մենք ջուր ենք և հաց,միշտ և ամենուր մեզ կոչում են կին: Երջանկություն ամենքիս»:

 

Տաթև Առաքելյան