Բավ է պառակտվել
05-08-2016 10:09

Պետերբուրգցիներն որոշել են համոզվել իշխանություններին տեղադրել Դովլաթովի հուշարձանը

Սանկտ Պետերբուրգում նախօրեից սկսվել է ստորագրահավաք՝ գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանը տեղադրելու համար:  «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Սերգեյ Բոյարսկին  հարցազրույցում պատմել է, որ այս նախագիծը ծագել է գրողի 75-ամյակին ընդառաջ, որը նշվելու է սեպտեմբերի 3-ին:

«Սերգեյ Դովլաթովը հանրահայտ և սիրված գրող է: Դովլաթովի արվեստի երկրպագուները տարբեր մարդիկ են, այդ իսկ պատճառով նրան, իրոք, կարելի է անվանել ժողովրդական գրող: Նա արժանի է, որ մեր քաղաքում նրան միշտ հիշեն: Այս քաղաքում է նա անցկացրել իր կյանքի մեծ մասը»,- ասել է Բոյարսկին:

Նրա խոսքով, ստորագրահավաքի հեղինակները հույս ունեն հուշարձանը տեղադրել Ռուբինշտեյն փողոց, 23 տան առջև, որտեղ ապրել է Դովլաթովը: Ս.Բոյարսկին նշել է, որ գործող կարգի համաձայն, հուշարձանը կարելի է կանգնեցնել միայն մարդու մահվանից 30 տարի անց. «Բայց լինում են բացառություններ: Մենք հույս ունենք, որ, հավաքելով շատ թվով ստորագրություններ, կարող ենք դիմել քաղաքի իշխանություններին, որպեսզի Դովլաթովի հուշարձանի տեղադրման դեպքում անեն նման բացառություն»:

Հաղորդվում է, որ հուշարձանի մակետն արդեն պատրաստ է:

Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում: