Բավ է պառակտվել
27-12-2014 13:24

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ցուցահանդես կբացվի. Հասմիկ Պողոսյան

Մշակույթի նախարարությանը ամենակարեւոր ծրագիրը գալիք տարում լինելու է ցուցահանդեսը, որը նվիրված կլինի Հայաստանի վերջին հարյուր տարիների պատմությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Շատ կարեւոր էր հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում ասել ինքներս մեզ եւ աշխարհին այդ տարվա ընթացքում: Մեզ պետք է նորից պատմենք մեր հարյուր տարվա պատմությունը եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը: Նախարարությունը նախաձեռնել է ցուցահանդես, որը նվիրված է լինելու մեր վերջին հարյուր տարիների պատմությանը: Ամենակարեւորը հենց այդ ցուցահանդեսը հենց դա է լինելու»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանի խոսքով` գալիք տարում նախարարությունը Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն է կազմակերպելու տարբեր երկրներում: