Բավ է պառակտվել
05-12-2022 15:42

«Մանկական Եվրատեսիլ»-ի և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու առիթով մի շարք փողոցներ փակ կլինեն

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 16․00-ից, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական Եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր»։

Երևանում փակ կլինեն կենտրոնի մի շարք փողոցներ և կարգելվի է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի հարակից տարածքում
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն (տեսանյութ)
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող դարձավ Ֆրանսիան, Հայաստանը երկրորդ տեղում է
Հայտնի է Եվրատեսիլ 2023-ում Հայաստանի պատվիրակի անունը
Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության մեջ․ CNN