Բավ է պառակտվել
19-09-2016 19:44

Հայտնի են Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողները (լուսանկարներ)

Լոս Անջելեսում կայացել է «Էմմիի» 68-րդ մրցանակաբաշխությունը: Այն հեռուստատեսային մրցանակաբաշխությունը երկրպագուներին ուրախացնում է հայտնի աստղերով ու նրանց ակնառու կերպարներով: Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան այս տարի որոշել էր հատուկ անակնկալներ չանել։
Emmy Awards 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ հատուկ մրցանակները ստացան նրանք, ովքեր նախապես որոշված ծրագրով պետք է ստանային։



Երկու գլխավոր անվանակարգերը՝ լավագույն դրամատիկ կատակերգություն և կատակերգական սերիալներ զբաղեցրել են նախորդ մրցանակաբաշխության նույն անվանակարգերի հաղթողները։
«Գահերի խաղը» հեռուստասերիալը երկրորդ տարին անընդմեջ արժանանում է «Էմմիի» գլխավոր մրցանակին «Լավագույն դրամատիկ սերիալը» անվանակարգում: 
«Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում «Գահերի խաղը»պայքարել է հաղթանակի համար «Դաունթոն աբբայություն», «Թղթե տնակը», «Ավելի լավ է զանգահարեք Սոուլին», «Հայրենիք» «Պարոն Ռոբոտ» և «Ամերիկացիները» սերիալների հետ:
«Գահերի խաղը» երկրորդն է նաև անվանակարգերի քանակով` 21: Մասնավորապես, սերիալը լավագույնն է ճանաչվել հատուկ էֆեկտների, սցենարների ու ռեժիսուրայի ոլորտներում:



Լավագույն կոմեդիա է ճանաչվել «Փոխնախագահ» ֆիլմը։ Եվս մեկ մրցանակ այդ ֆիլմին բերել է՝ լավագույն կատակերգական արտիստ անվանակարգը, որին արդեն 5-րդ անգամ արժանացել է Ջուլիա Լուի–Դրեյֆուսը։



Լավագույն կատակերգական դերասան երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է՝ Ջեֆրի Թեմբորը ամազոնական «Ակնհայտ է» ֆիլմից։ Լավագույն մինի-սերիալ է ճանաչվել «Ժողովուրդն ընդդեմ Օ. Ջեյ Սիմփսոնի. Հանցագործությունների ամերիկյան պատմություն», իսկ լավագույն բազմասերիանոց կատակերգություն է համարվել «Փոխնախագահը»: «Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել բրիտանական «Շերլոք» սերիալի հատուկ էպիզոդը` «Այլանդակ հարսնացուն» անվանումով:

Դրամատիկ սերիալի լավագույն դերասան և դերասանուհի են ճանաչվել Ռամի Մալեքը (Էլիոթ Անդերսոնի դերի համար «Պարոն ռոբոտ» սերիալում) և Տատյանա Մասլանին («Մութ մանուկը» սերիալում դերակատարության համար):