Բավ է պառակտվել
12-05-2017 13:42

Կալիֆորնիան $ 1 մլն կհատկացնի, հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար (Տեսանյութ)

 

Կալիֆորնիայի սենատոր Էնթոնի Պորտանտինոն գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ նահանգապետ Ջերի Բրաունը վերանայել է Կալիֆորնիայի պետբյուջեն եւ միջոցներ է հատկացրել հայ- ամերիկյան թանգարանի համար, որը պետք է կառուցվի Գլենդելում: Այդպիսով, հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար Կալիֆորնիայի 2017 թ բյուջեից կհատկացվի 1 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շինարարության ֆինանսավորումը կասեցվել է:
2016 թ թ. հունիսին, հաստատվել էր 2016-2017թթ. բյուջեն, որով նախատեսված էր համաշխարհային մակարդակի Հայ- ամերիկյան թանգարանի կառուցման նպատակով 1 մլն. դոլարի հատկացում: Թանգարանի հիմնական նպատակը ամերիկահայերի փորձի, ԱՄՆ-ի ազգային եւ մշակութային բազմազանության ցուցադրումն է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
Թանգարանը կդառնա կրթա-մշակութային կենտրոն, որը կպատմի ԱՄՆ-ում հայերի պատմության, ինչպես նաեւ բուն Հայաստանի պատմության մասին: Այն կլինի մի հաստատություն, որն ուղղված է հայկական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանակմանն ու մասսայականացմանը: